14:30  ,  25 հոկտեմբերի, 2014

Սուարես. Անգլիայում հնարավոր է պոկել մրցակցի ոտքը եւ նույնիսկ չզգուշացվել

Երբեմն անգլիական ֆուտբոլում հպարտանում են, որ Եվրոպայում ամենաքիչ դեղին քարտերը գրանցվում են Պրեմյեր լիգայում, սակայն կա դրա հակառակ կողմը, ասել է «Լիվերպուլի» նախկին հարձակվող, ուրուգվայցի Լուիս Սուարեսը:

«Իհարկե, Անգլիայում կշարունակեն գրանցել ամենքիչ թվով զգուշացումները, եթե կարելի է պոկել մրցակցի ոտքը եւ չստանալ նույնիսկ դեղին քարտ: Երբ նրանք կարողանան ասել, որ Պրեմյեր լիգան ֆուտբոլիստների կարիերան վտանգող ամենաքիչ սահանկումներով առաջնությունն է, այդ դեպքում հպարտանալու բան կունենան»,- «Բարսելոնայի» ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է The Guardian-ը:

Հիշեցնենք, որ չորս ամսվա որակազրկումից հետո Լուիս Սուարեսը հոկտեմբերի 25-ին կմասնակցի «Ռեալ» - «Բարսելոնա» հանդիպմանը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում