14:03  ,  25 հոկտեմբերի, 2014

Թուրք մեկնաբան. Ես սիրում եմ հայերին, Մխիթարյանը լավագույն ֆուտբոլիստներից է

Ստամբուլում Դորտմունդի «Բորուսիայի» 4:0 հաշվով հաղթանակից հետո թուրքական Beyaz TV-ի մեկնաբան Ահմեթ Չաքարը հիացմունք է հայտնել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղի վերաբերյալ:

«Ես սիրում եմ հայերին: Կարծում եմ, որ Հենրիխ Մխիթարյանն այժմ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է»,- ասել է մեկնաբանը թուրքական հեռուստատեսության եթերում:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երրորդ տուրում «Բորուսիան» Թուրքիայում «Գալաթասարային» հաղթեց 4:0 հաշվով: Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը: Նա սկսեց երկու գոլային գրոհներ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում