12:36  ,  25 հոկտեմբերի, 2014

«Յուվենտուսի» նախագահ. Իտալական ֆուտբոլը շուտով կարող է «մահանալ»

Թուրինի «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելին նշել է, որ իտալական ակումբները պետք է լուծեն ֆինանսական խնդիրները:

«Իտալական ֆուտբոլի մակարդակը անկում է ապրում հաստատուն քայլերով: Այն շուտով «կմահանա», եթե չլուծենք հիմնական խնդիրները՝ ավելացնել ստադիոններում երկրպագուների թիմը, մրցակցել միջազգային շուկայում: Անգլիան, Գերմանիան եւ Իսպանիան մեզ գերազանցում են ակումբների արդյունքներով, ֆինանսական հնարավորություններով եւ կայունությամբ:

Այժմ Պորտուգալիայի հետ պայքարում ենք ՈւԵՖԱ-ի վարկանիշային ցուցակում 4-րդ տեղում լինելու համար: Նախկինում իտալական ակումբների մրցակիցները՝ «Ռեալը», «Բարսելոնան», «Բավարիան», «Մանչեսթեր Յունայթեդը», վաղուց գերազանցում են մեր լավագույն թիմերին»,- Անյելիի խոսքը փոխանցում է Tuttosport-ը:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում