12:06  ,  25 հոկտեմբերի, 2014

Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնը հարձակման է ենթարկվել մրցակցի մարզիչի կողմից

Հնդկական «Գոյայի» կիսապաշտպան Ռոբեր Պիրեսը հարձակման է ենթարկվել «Աթլետիկո Կալկաթայի» գլխավոր մարզիչ Անտոնիո Լոպեսի կողմից: Այս մասին հայտարարել է «Գոյայի» գլխավոր մարզիչ Զիկոն:

«Պետք է խոսեմ լուրջ միջադեպի մասին: Իմ ֆուտբոլիստներից մեկը հայտարարել է, որ հարձակման է ենթարկվել մրցակցի գլխավոր մարզիչի կողմից: Այդ հանգամանքը չի կարող կոծկվել: Սա խայտառակություն է: Չեմ կարծում, որ Պիրեսը ստել է կամ չափազանցրել է կատարվածը»,- Զիկոյի խոսքը փոխանցում է Mirror-ը:

Հիշեցնենք, որ Պիրեսը նախկինում խաղացել է Լոնդոնի «Արսենալում» եւ Ֆրանիայի հավաքականի կազմում դարձել Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոն: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English