11:28  ,  25 հոկտեմբերի, 2014

Էլ Կլասիկոյի հավերժ դիմակայությունը

Աշխարհի առաջնության խաղերից հետո այս Սուպերկլասիկոն հավանաբար ամենասպասված խաղն է լինելու ֆուտբոլային աշխարհում: Այսօր ակնհայտ է, որ ֆուտբոլային աշխարհը հիմնականում բաժանված է սպիտակների եւ կապտանռնագուների միջեւ: Իսկ «Ռեալն» ու ««Բարսելոնան» իրենց հերթին անում են ամեն բան, որպեսզի նրանց միջեւ եղած պայքարը միշտ մնա լարված, իսկ դիմակայությունը` դիտարժան:

Անգամ եթե «Ռեալն» այսօր հաղթի, նրան չի հաջողվի շրջանցել «Բարսելոնային», բայց  մի բան ակնհայտ է՝ այսօր մեծ պայքար է լինելու: Առաջին անգամ վերջին տարիների ընթացքում գուցե այս դիմակայության գլխավոր դերակատարները չլինեն Մեսին ու Ռոնալդուն:

Ճանապարհ դեպի հերթական Էլ Կլասիկոն

«Ռեալն» ամռանը ձեռք բերեց աշխարհի ծագող աստղերից Խամես Ռոդրիգեսին 80 միլիոն եվրոյով: Բացի այդ մադրիդցիները գնեցին Տոնի Կրոսին, ով հիանալի իրեն դրսեւորեց  Գերմանիայի հավաքականում եւ «Բավարիայում»: Ի զարմանս շատերի «Ռեալը» վաճառեց իր ամենաարդյունավետ ֆուտբոլիստներից Անխել Դի Մարիային եւ Խաբի Ալոնսոյին:

«Բարսելոնան» իր հերթին ձեռք բերեց ամենաէքսցենթրիկ, ամենատաղանադավոր ֆուտբոլիստերից մեկին՝ Լուիս Սուարեսին: Ուրուգվայցու տրանսֆերը բոլորի կողմից դրական չընդունվեց: Ունենալով բավական բարդ բնավորություն, ինչպես նաեւ թիմում առաջատար լինելու հատկություն, դեռ պարզ չէ՝ արդյոք Լուիսը կկարողանա դառնալ թիմի անբաժանելի մասը, թե նրան սպասվում է Իբրահիմովիչի ճակատագիրը: Վիկտոր Վալդեսի հեռանալուց հետո «Բարսելոնան» ձեռք բերեց երկու նոր դարպասապահների՝ Մարկ-Անդրե տեր Շտեգենին եւ Կլաուդիո Բրավոյին:

Իսպանիայի առաջնությունը «Բարսելոնան» սկսել է անթերի: Կատալոնացիները 8 խաղում տարել են 7 հաղթանակ եւ մեկ խաղ ավարտել ոչ ոքի: Լուիս Էնրիկեի թիմը 22 միավորով  գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Բարսելոնան» ութ խաղում բաց չի թողել ոչ մի գնդակ:

«Ռեալը» այս պահին երրորդ տեղում է: Կարլո Անչելոտիի թիմը հավաքել է 18 միավոր՝ տանելով 6 հաղթանակ եւ երկու խաղերում պարտվելով: Ի տարբերություն «Բարսելոնայի», Ռեալը» բաց է թողել 9 գնդակ, սակայն խփել է 30-ը:

Լավագույնների պայքար՝ Ռոնալդու, թե Մեսի

Ինչ-որ տեղ կարելի է ասել, որ մեր բախտը բերել է ապրել մի ժամանակաշրջանում, որտեղ երկու լավագույների անվերջ պայքար է՝ Մեսի՞, թե՞ Ռոնալդու: Երբ երկու տարի առաջ Մեսին չորրորդ անգամ անընդմեջ արժանացավ տարվա լավագույն ֆոտբոլիստի մրցանակին, բոլորն ասում էին, թե Ռոնալդուի բախտը պարզապես չի բերել, որ ծնվել է Մեսիի հետ նույն ժամանակաշրջանում, հակառակ դեպքում նա կլիներ լավագույնը: Բայց նախորդ տարի Ռոնալդուն ապացուցեց, որ դա ամենեւին էլ այդպես չէ: Կրիշտիանուն ճանաչվեց 2013-ի լավագույն ֆուտբոլիստ: «Ռեալը» դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող:

Մրցաշրջանը հիանալի սկսած Ռոնալդուն արդեն իսկ Պրիեմերայի լավագույն ռմբարկուն է: Նա 8 խաղում դարձել է 15 գոլերի հեղինակ, որն արդեն ռեկորդ է:

Հոկտեմբերի 5-ին Բիլբաոյի «Աթլետիկի» դարպասն ուղարկելով երեք գնդակ, Ռոնալդուն 22-րդ անգամ հեթ-տրիկի հեղինակ դարձավ իսպանական Պրիմերայում՝ կրկնելով Ալֆրեդո Դի Ստեֆանոյի ու Տելմո Սարայի ռեկորդը: Բացի այդ Ռոնալդուն եւ Մեսին շուտով կգերազանցեն Ռաուլին Չեմպիոնների լիգայում խփած գնդակների քանակով: Ռոնալդուին մեկ գնդակ է պակասում, որպեսի հավասարվի Ռաուլի խփած 71 գնդակներին, իսկ Մեսիին ՝ 2:

Պրիմերայի ռմբարկուական մրցավազքում Մեսիի ցուցաիշներն այս տարի համեստ են: Նա դարձել է ընդամենը 7 գոլի հեղինակ, սակայն արդարության համար պետք է նշել, որ Մեսին նաեւ 7 գոլային փոխանցման հեղինակ է, իսկ Ռոնալդուն՝ միայն մեկի: Չավիի ֆուտբոլային կարիերայի մայրամուտի հետ Մեսին ավելի շատ սկսել է կատարել փլեյմեյքերի դեր: Նա ավելի շատ խաղն իր վրա է վերցնում՝ փոխանցումներ կատարելով խաղընկերներին: Բացի այդ Մեսիին ընդամենը մեկ գոլ է մնում հասնելու Պրիմերայի բոլոր ժամանակների ռմբարկուների ցուցակը գլխավորող Տելմո Սարային: Եվ այդքան սպասված 251-րդ գնդակը կարող է գրանցվել հենց այսօրվա Էլ Կլասիկոյում:

Չնայած Մեսիի կայուն եւ արդյունավետ ելույթներին, նա կարող է նաեւ խնդիրներ առաջացնել թիմի ներսում: Տարիներ առաջ, երբ Իբրահիմովիչը եկավ «Բարսելոնա», Մեսին  որոշեց, որ պետք է հանդես գա որպես կենտրոնական հարձակվող: Գվարդիոլան երկու տաղանդների շահերի բախումից, բնականաբար, նախապատվությունը տվեց Մեսիին, իսկ Իբրան կորցրեց տեղը «Բարսայում»: Այժմ էլ  «Բարսելոնա» - «Էյբար» խաղում Մեսին դեմ էր գնացել մարզիչի որոշմանը եւ չէր ցանկացել փոխարինվել, ինչը չարախոսելու առիթ էր դարձել նրան չսիրողների շրջանում:

Այս երկու լավագույների պաքարում պետք է նշել, որ Մեսին Էլ Կլասիկոներում ավելի արդյուանվետ է հանդես գալիս: Քանի անգամ նա միայնակ վճռել է խաղի ելքը:

Լուիս Էնրիկե - Կարլո Անչելոտի

Կարլո Անչելոտին մեր օրերի լավագույն մարզչներից մեկն է: Նրա գլխավորած թիմը Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիրն է: Լուիս Էնրիկեն մարզչական կարիերայում դեռ հաջողություններ չի գրանցել: Նրա գլխավորած «Ռոման» գրավեց 7-րդ տեղը Իտալիայում, իսկ «Սելտան»՝ 9-րդն Իսպանիայում: Այլ բան է «Բարսելոնան», որտեղ նա համարվում է խորհրդանիշ: Լուիս Էնրիկեի գլխավորությամբ «Բարսելոնան» բավական հաջող է սկսել այս մրցաշրջանը: Իսկ այսօրվա հանդիպումը, Չեմպիոնների լիգայում ՊՍԺ-ի հետ խաղից հետո կլինի երիտասարդ մասնագետի համար ամենալուրջ փորձությունը: Լուիս Էնրիկեն պատկանում է այն եզակի ֆուտբոլիստների թվին, ովքեր խաղացել են թե «Ռեալում», թե «Բարսելոնայում»:

Նախախաղային մամուլի ասուլիսին երկու մանսգատներն էլ հարգանքով խոսեցին միմյանց մասին:

Լուիս Սուրաես

Կինոթատրոններում այս օրերին ցուցադրվում է «Դրակուլայի» մասին պատմող հերթական հոլիվուդյան ֆիլմը: Իսկ ֆուտբոլային Դրակուլան այսօր կարող է դուրս գալ իր ամրոցից եւ սկսի կծել կամ էլ խաղալ:  Այսօրվա խաղում կլրանա Սուարեսի որակազրկումը: Լուիսը որակազրկվեց չորս ամսով, երբ աշխարհի առաջնության Իտալիա - Ուրուգվայ խաղում կծեց Ջորջիո Կյելինիի ուսը: Սուարեսի վերադարձն այնքան սպասված է, որ անգամ հոլիվուդյան ֆիլմերի արտացոլանք է թողնում, երբ գլխավոր հերոսը երկար տարիներ պահվելով կապանքների տակ ուր որ է պետք է դուրս գա եւ վրեժխնդիր լինի:

Լուիս Էնրիկեն արդեն հայտարարել է, որ Սուարեսը մանսկացելու է այսօրվա խաղին, բայց թե քանի րոպե նա կանցկացնի խաղադաշտում, պատասխանել է միայն, որ այդ հարցի պատասխանն արժի միլիոնավոր դոլարներ: Goal.com պարբերականի պնդմամբ, Լուիսը խաղադաշտ է դուրս գալու մեկնարկային կազմում:

Հետաքրքիր է ստացվում՝ Սուարեսը իր նոր թիմի հետ դեռ ոչ մի խաղ չի խաղացել եւ այս պատասխանատու խաղում կարող է դուրս գալ հենց մեկնարկային կազմում:

Ուշագրավ կլինի նար Սուարես - Պեպե դիմակայությունը: Նրանք աշխարհի ամենաանկառավարելի ֆուտբոլիստերն են (իհարկե, նրանք այդ կոչումը կիսում են Բալոտելիի հետ): Սուարեսը չի սիրում, երբ իրեն կոշտ պահում են, իսկ Պեպեն սիրում է սադրել:

Հավանական կազմեր

«Լիվերպուլի» հետ խաղում Կարլո Անչելոտին հանգիստ էր  տվել Սերխիո Ռամոսին: Նրան փոխարինել էր Ռաֆայել Վարանը: Վերջին երկու խաղերում Անչելոտին նախընտրել է դասական 4-4-2 տակտիկական դասավորությունը: Եզրային կիսապաշտպանների դերը բաժին էր հասել Իսկոյին եւ Խամես Ռոդրիգեսին: Հարձակվողներինը՝ Ռոնալդուին եւ Բենզեմային: Դաշտի կենտրոնում Լուկա Մոդրիչն ու Տոնի Կրոսն էին:  Ամենայն հավանականությամբ, հենց այս մարտավարությամբ ու կազմով էլ այսօր «Ռեալը» դուրս կգա «Բարսելոնայի» դեմ: Վնասվածք է ստացել հարձակվող Գարեթ Բեյլը: Կլասիկոն նա բաց կթողնի:

«Բարսելոնայի» մարզիչը նույնպես հանգիստ էր տվել իր ֆուտբոլիստերից Բուսկետսին եւ Ժերեմի Մաթյոյին «Այաքսի» հետ խաղում: Այսօրվա խաղում պաշտպանության կենտրոնում կխաղան նրանք: Մեծ է հավանականությունը, որ Պեդրոյի փոխարեն տեսնենք Սուարեսին մեկնարկային կազմում:

Բուքմեյքերներ

«Ռեալի» հաղթանակը այս խաղում գնահատվում է  2,40 գործակցով, «Բարսելոնայինը»՝ 3,10, ոչ ոքին նույնպես 3,10 է ստացել:

Վիճակագրություն

Իսպանիայի առջանությունում թիմերը հանդիպել են 168 անգամ: «Ռեալը» հաղթել է 77 անգամ, « Բարսելոնան»՝ 66, 32 հանդիպում ավարտվել է ոչ ոքի: «Ռեալը» 274 գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը, «Բարսելոնան»՝ 265: «Ռեալն» Իսպանիայի չեմպիոն է դարձել 32 անգամ, «Բարսելոնան» 25: Կլասիկոների պատմության լավագույն ռմբարկուն Լիոնել Մեսին է: Ամենից շատ խաղ անցկացրել է Ռաուլը: Ամենախոշոր հաշվով պարտությունը գրանցվել է 1943-ին. 1:11 հաշվով պարտվել է «Բարսելոնան»:

Լավագույն Կլասիկոները

1953, հոկտեմբերի 23

Ալֆրեդո Դի Ստեֆանոյի համար մղվող համառ պայքարում, ագենտիանցին ընտրեց «Ռեալը»: Նրա հետ Արքայական ակումբը խաղթեց «Բարսելոնային» 5:0 հաշվով: Դի Ստեֆանոն այդ խաղում դարձավ առաջին եւ վերջին գոլերի հեղինակը:

1973, փետրվարի 17

Այս անգամ երկու ակումբերը փորձում էին ձեռք բերել «Այաքսի» աստղ Յոհան Կրոյֆին: Հոլանդացին ընտրեց «Բարսելոնան» եւ օգնեց իր թիմին հաղթել մրցակցին նույն 5:0 հաշվով մրցակցի դաշտում:

1994, հուվարի 8

Յոհան Կրոյֆը ոչ միայն «Բարսելոնայի» պատմության լավագույն ֆուտբոլիստներից է, այլ նաեւ մարզիչներից: Նրա գլխավորած Դրիմ թիմը փայլուն հանդես եկավ 1994-ի մրցաշարում, իսկ «Ռեալին» հաղթեց 5:0 հաշվով: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Ռոմարիոն:

1995, հունվարի 7

Մեկ տարի անց «Ռեալը» վրեժխնդիր եղավ: «Բարսելոնայից» տեղափոխված Միքայել Լաուդրուպի շնորհիվ «Ռեալը» հաղթեց 5:0 հաշվով:

2010, նոյեմբերի 29

Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած «Բարսելոնան» 5:0 հաշվով պարտության մատնեց Ժոզե Մոուրինյոյի «Ռեալին»:

2014թ. հոկտեմբերի 25-ին կայանալիք «Ռեալ» - «Բարսելոնա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին:

Պատրաստեց Վերա Մարտիրոսյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում