11:10  ,  25 հոկտեմբերի, 2014

«Ռեալ» - «Բարսելոնա». Բուքմեյքերների կարծիքը

Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում կկայանա Էլ Կլասիկոն, որտեղ Մադրիդի «Ռեալը» կհյուրընկալի կատալոնական «Բարսելոնային»:

Բուքմեյքերական ընկերությունները Կարլո Անչելոտիի թիմի հաղթանակը գնահատել են 2.38 գործակցով, «Բարսելոնայինը»՝ 3, իսկ ոչ ոքին ստացել է 3.75 գործակիցը: Լուիս Էնրիկեի թիմը 22 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Ռեալը» 18 միավորով երրորդ տեղում է:

«Ռեալ» - «Բարսելոնա» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 25-ին եւ կսկսվի Երեւանի ժամանակով 20:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով