10:09  ,  25 հոկտեմբերի, 2014

Golden Boy-2014-ի թեկնածուները

Tuttosport-ը ներկայացրել է Golden Boy-2014-ի հավակնորդ 40 ֆուտբոլիստների անունները:

Իտալական պարբերականն է շնորհում մրցանակը: Մրցաշրջանում լավագույնը ճանաչված  մինչեւ 21 տարեկան ֆուտբոլիստին մրցանակը տրվում է 2003-ից: Լավագույն ֆուտբոլիստի թեկնածուների թվում են Ադնան Յանուզայը, Լյուկ Շոուն (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Յունայթեդ»), Նաբիլ Բենտալեբը, Էրիկ Դայերը (երկուսն էլ «Տոտենհեմ»), Ռահիմ Սթերլինգը («Լիվերպուլ»), Քելում Չեմբերսը («Արսենալ»), Ժերար Դեուլոֆեուն («Սեւիլիա»), Մատիաս Գինտերը (Դ. «Բորուսիա»), Մատեո Կովաչիչը («Ինտեր»), Մարկինյոսը (ՊՍԺ), Սանդրո Ռոմիրեսն ու Մունիր Էլ-Հադադին (երկուսն էլ՝ «Բարսելոնա»), Կուրտ Զուման («Չելսի») եւ այլոք:

Նախկինում մրցանակը ստացել են Ուեյն Ռունին, Լիոնել Մեսին, Սերխիո Ագուերոն, իսկ 2013-ին՝ իտալական «Յուվենտուսի» ֆրանսիացի ֆուտբոլիստ Պոլ Պոգբան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում