09:49  ,  25 հոկտեմբերի, 2014

«Բորուսիա» - «Հանովեր». Բուքմեյքերների կարծիքը

Գերմանիայի առաջնության 9-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» սեփական խաղադաշտում մրցելու է «Հանովերի» հետ:

Բուքմեյքերական ընկերությունները տանտերերի հաղթանակի համար սահմանել են 1.20 գործակիցը, հյուրերինը՝ 12, իսկ ոչ ոքին 6.5 գործակից է: «Բորուսիան» 7 միավորով մրցաշարայի աղյուսակում 14-րդն է, իսկ «Հանովերը» 10 միավորով 11-րդ տեղում է:

«Բորուսիա» - «Հանովեր» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 25-ին եւ կսկսվի Երեւանի ժամանակով 17:30-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով