00:35  ,  25 հոկտեմբերի, 2014

«Ռեալ» - «Բարսելոնա» խաղի հեռարձակումը հասանելի կլինի ամբողջ աշխարհում

Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի «Ռեալ» - «Բարսելոնա» հանդիպման հեռարձակումն ընդունելու հնարավորություն կունենան աշխարհի բոլոր երկրներում: Հանդիպմանը հավատարմագրվել է 640 լրագրող: Արքայական ակումբի ստադիոնից հանդիպումը կլուսաբանեն 210 լրատվական գործակալություններ, որոնցից 80-ը ոչ իսպանական են: «Սանտյագո Բերնաբեու» ստադիոնից հանդիպումը կմեկնաբանի 33 ռադիո եւ հեռուստամեկնաբան, հաղորդում է «Ռեալի» կայքը:

Հոկտեմբերի 25-ին կայանալիք «Ռեալ» - «Բարսելոնա» խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս