23:37  ,  24 հոկտեմբերի, 2014

Ռաֆայել Նադալը կվիրահատվի եւ բաց կթողնի տարվա ամփոփիչ մրցաշարը

Աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը նոյեմբերի 3-ին կենթարկվի կույր աղիքի վիրահատության: Այդ պատճառով իսպանացի թենիսիստը բաց կթողնի հաջորդ շաբաթ Փարիզում կայանալիք սուպերմրցաշարը եւ նոյեմբերի 9-ից 16-ը Լոնդոնում կայանալիք Barclays ATP World Tour Finals տարվա ամփոփիչ մրցաշարը, հաղորդում է Sport-express-ը:

Վիրահատության մասին հայտարարությունը Ռաֆայել Նադալն արել է Բազելի մրցաշարի քառորդ եզրափակիչում աշխարհի 124-րդ ռակետ, 17-ամյա խորվաթ Բորնա Չորիչին 2:6, 6:7 (4:7) հաշվով պարտվելուց հետո: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով