22:38  ,  24 հոկտեմբերի, 2014

Կուադրադոն նոր պայմանագիր կնքեց «Ֆիորենտինայի» հետ

Իտալական «Ֆիորենտինայի» կիսապաշտպան Խուան Կուադրադոն նոր պայմանագիր է կնքել ակումբի հետ: Կոլումբիայի հավաքականի խաղացողը պայմանագիրը երկարաձգել է մինչեւ 2019 թվականը: 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի նվազագույն արժեք է սահմանվել 35 միլիոն եվրո: Կուադրադոյի տարեկան աշխատավարձը կլինի 2,5 միլիոն եվրո, հաղորդում է gazzetta.it-ը:

Ամռանը Կուադրադոյի ծառայություններով հետաքրքրվում էին «Բարսելոնան», «Բորուսիան» «Լիվերպուլը», «Մանչեսթեր Յունայթեդը» եւ «Յուվենտուսը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով