22:52  ,  24 հոկտեմբերի, 2014

Մեսին սրտխառնոցի խնդիրը լուծել է մաստակով

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին հանդիպումներից առաջ եւ ընթացքում բազմիցս ունեցել է սրտխառոնց եւ փսխում: Այդ խնդիրը ֆուտբոլիստը լուծել է մաստակի միջոցով, գրում է Bild-ը:

Նախորդ երեք տարում Մեսին վեց անգամ փսխել է խաղադաշտում: «Բարսելոնայի» բժշկական շտաբը խորհուրդ է տվել մաստակ ծամել, եւ առայժմ դա օգնում է Մեսիին: «Այաքսի» եւ «Էյբարի» հետ հանդիպումներում Մեսին ինտենսիվ ծամում էր: Արգենտինացին նշել է, որ թեեւ լուծումը բժշկական չէ, սակայն օգնում է: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում