22:20  ,  24 հոկտեմբերի, 2014

Նեյմարը կմնա Բրազիլիայի հավաքականի ավագ

Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դունգան հայտարարել է, որ Տիագո Սիլվայի վերադարձից հետո էլ թիմի ավագը կլինի «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը: ՊՍԺ-ի պաշտպանն ապաքինվել է վնասվածքից հետո եւ կմասնակցի Բրազիլիայի հավաքականի առաջիկա ընկերական հանդիպումներին: Նեյմարն առաջին անգամ Բրազիլիայի թիմի ավագի թեւկապը ստացել էր սեպտեմբերի 9-ին Կոլումբիայի հետ ընկերական խաղում:

«Բրազիլիայի հավաքականի ավագը Նեյմարն է: Դա արեն որոշված էր: Մենք դեռ չենք զրուցել Սիլվայի հետ այդ հարցի մասին, բայց այժմ նա վերադառնում է թիմ, եւ մենք կխոսենք: Բոլոր խաղացողներին պետք է վերաբերվել հավասար հարգանքով»,- Դունգայի խոսքը մեջբերում է Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը:

Տիագո Սիլվան աշխարհի առաջնությունից հետո չի խաղացել Բրազիլիայի հավաքականում, որը կնախապատրաստվի Թուրքիայի (նոյեմբերի 12) եւ Ավստրիայի (նոյեմբերի 18) հավաքականների հետ ընկերական խաղերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում