20:53  ,  24 հոկտեմբերի, 2014

Լուիս էնրիկե. Ռոնալդուն ճիշտ է, բայց մենք պատանդ ենք

Կրիշտիանու Ռոնալդուն ճիշտ է, երբ ասում է, որ օրացույցը բոլորի համար պետք է հավասար պայմաններ ստեղծի, ասել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն:

«Օրացույցը պետք է բոլորի համար հավասար լինի: Ռոնալդուն ճիշտ է: Ես եւս կցանկանայի ավելի ուշ խաղալ, բայց մենք բոլորս որոշ աստիճանով պատանդ ենք, քանի որ պետք է հաշվի առնել հեռուստատեսության եւ տարբեր շուկաների շահերը: Իսկ դրանք մեր վերահսկողությունից դուրս են»,- Լուիս Էնրիկեի խոսքը մեջբերում է mundodeportivo-ն:

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երրորդ տուրից հետո «Ռեալի» պորտուգալացի հարձակվողը ուշադրություն էր հրավիրել, որ Արքայական ակումբը մինչեւ «Էլ Կլասիկոն» հանգստի համար ունի մեկ օր քիչ, քան «Բարսելոնան»:

Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի «Ռեալ» - «Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 25-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս