19:47  ,  24 հոկտեմբերի, 2014

Կարլո Անչելոտի. Վաղը հնարավոր է անսպասելի որեւէ բան

Անցած մրցաշրջանում ոչ մի տիտղոս չնվաճելուց «Բարսելոնան» այժմ ունի նոր մարզիչ եւ նոր խաղացողներ: Նրանք խաղին մոտենում են գերազանց մոտիվացված, ասել է Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին «Ռեալ» - «Բարսելոնա» հանդիպումից առաջ:

«Սիրում եմ անսպասելի բաներ: Հնարավոր է՝ անսպասելի որեւէ բան տեղի ունենա վաղը մեր կազմի հետ: Պեպեն ու Ռամոսը լավ մարզավիճակում են: Կարծում եմ՝ երկուսն էլ կարող են խաղալ:

Անցած մրցաշրջանում ոչ մի տիտղոս չնվաճելուց հետո «Բարսելոնան» այժմ ունի նոր մարզիչ եւ նոր խաղացողներ: Նրանք խաղին մոտենում են գերազանց մոտիվացված: Կատալոնացիները հավատարիմ կմնան իրենց խաղաոճին, թեեւ այժմ խաղում են ավելի ուղղահայաց եւ ունեն խիտ պաշտպանություն: Կարծում եմ, որ «Ռեալն» առավելություն կունենա խաղադաշտի կենտրոնում: «Բարսելոնան» էլ միշտ ունեցել է կիսապաշտպանության հրաշալի խաղացողներ:

Մեր թիմում կա որոշակի փոփոխություն: Այժմ մենք իրար ավելի լավ ենք հասկանում: Մենք կարող ենք գիտակցել, թե ինչը չստացվեց «Ռեալ Սոսյեդադի» եւ «Աթլետիկոյի» դեմ հանդիպումներում: Մենք գտել ենք թիմային հավասարակշռություն: Ես գոհ եմ, թեեւ վստահ չեմ, որ այժմ ցուցադրում ենք լավագույն ֆուտբոլը, որ եղել է Մադրիդում իմ աշխատանքի ընթացքում: Քննությունը կլինի վաղը չափազանց մրցունակ թիմի հետ դիմակայությունում:

Լուիս Սուարեսն իմ խնդիրը չէ: Հարգանքով եմ վերաբերվում այդ ֆուտբոլիստի խաղամակարդակին, բայց նրա հայտնվելը խաղադաշտում չի ազդի մեր ծրագրի վրա: Սուարեսը գերազանց խաղացող է: Հրաշալի է, որ նա հանդես է գալիս Իսպանիայի առաջնությունում»,- Կարլո Անչելոտիի խոսքը մեջբերում է AS-ը:

Հոկտեմբերի 25-ին կայանալիք Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի «Ռեալ» - «Բարսելոնա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում