20:12  ,  24 հոկտեմբերի, 2014

Նեյմարը շատ ավելի քիչ է ստանում, քան Մեսին ու Ռոնալդուն

«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարը շատ ավելի ցածր աշխատավարձ է ստանում, քան արգենտինացի ակումբակից Լիոնել Մեսին եւ Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, հաղորդում է իսպանական Marca-ն՝ հրապարակելով որոշ տվյալներ նրանց պայմանագրերից: Մեսին ու Ռոնալդուն ստանում են տարեկան մոտ 20 միլիոն եվրո:

22-ամյա բրազիլացու տարեկան աշխատավարձն այժմ 6 միլիոն եվրո է: Մինչեւ 2018 թվականը նախատեսված պայմանագրով, Նեյմարի վարձատրությունը կարող է հասնել մինչեւ 10,5 միլիոն եվրոյի: Նեյմարը կատալոնական ակումբ է տեղափոխվել 2013-ի ամռանը բրազիլական «Սանթոսից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում