18:53  ,  24 հոկտեմբերի, 2014

«Ուրալը» հաղթանակ տարավ Էդգար Մանուչարյանի հետ

Get Adobe Flash player

«Ուրալ» - «Արսենալ» խաղով մեկնարկեց ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 11-րդ տուրը: Եկատերինբուրգի թիմը հաղթանակ տարավ նվազագույն հաշվով: «Ուրալի» միակ գնդակը 38-րդ րոպեին խփեց Ալեքսանդր Երոխինը:

«Ուրալի» մեկնարկային կազմում էր Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը, որը փոխարինվեց 66-րդ րոպեին: Տուլայի թիմի կազմում ամբողջ հանդիպումն անցկացրեց հարձակվող Արթուր Մալոյանը:

«Ուրալը» 10 միավորով 12-րդ տեղում է: «Արսենալն» ունի 2 միավոր եւ եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Ռուսաստանի առաջնություն, 11-րդ տուր

«Ուրալ» - «Արսենալ»՝ 1:0

Ալեքսանդր Երոխին, 38

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով