19:05  ,  24 հոկտեմբերի, 2014

WTA. Անա Իվանովիչը հաղթանակած դուրս մնաց պայքարից

Սինգապուրում ընթացող WTA տարվա ամփոփիչ մրցաշարում սերբ Անա Իվանովիչը խմբային փուլի վերջին խաղում առավելության հասավա ռումինացի Սիմոնա Հալեպի նկատմամբ: 2 ժամ 10 րոպե տեւած պայքարում Անա Իվանովիչը հաղթեց երեք սեթում՝  7:6, 3:6, 6:3: Սակայն «Կարմիր» խմբից պայքարը կշարունակեն աշխարհի առաջին ռակետ, ամերիկացի Սերենա Ուիլյամսն ու Սիմոնա Հալեպը:

Կիսաեզրափակիչում Սերենա Ուիլյամսը կմրցի դանիացի Կարոլին Վոզնյացկու, Սիմոնա Հալեպը՝ լեհ Ագնեշկա Ռադվանսկայի հետ:

WTA. Ամփոփիչ մրցաշար, «Կարմիր» խումբ

Անա Իվանվոիչ (Սերբիա) - Սիմոնա Հալեպ (Ռումինիա)՝ 7:6 (9:7), 3:6, 6:3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում