18:07  ,  24 հոկտեմբերի, 2014

Զինեդին Զիդան. «Ռեալը» երբեք չի փորձել գնել Լուիս Սուարեսին

Անցած ամռանը մենք «Լիվերպուլի» հետ չենք բանակցել եւ Լուիս Սուարեսով չենք հետաքրքրվել, հայտարարել Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի նախկին օգնական, Արքայական ակումբի երկրորդ թիմի մարզիչ Զինեդին Զիդանը:

«Երբ «Ռեալը» ցանկանում է գնել որեւէ ֆուտբոլիստի, ապա աշխատում է մեծ համառությամբ եւ հասնում նպատակին: Սուարեսն այդ դեպքը չէ: Անկասկած, նա շատ լավ խաղացող է, սակայն մենք երբեք չենք հետաքրքրվել նրա ծառայություններով եւ չենք փորձել գնել: Անցած ամռանը մենք գնել ենք այն ֆուտբոլիստներին, որոնց ցանկանում էինք»,- Զիդանի խոսքը մեջբերում է insidespanishfootball-ը:

Հոկտեմբերի 25-ին կայանալիք «Ռեալ» - «Բարսելոնա» խաղում ուրուգվայցի հարձակվողն առաջին պաշտոնական հանդիպումը կանցկացնի կատալոնական թիմում: Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Երեւանի ժամանակով 20:00-ին է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում