18:26  ,  24 հոկտեմբերի, 2014

Յուրգեն Կլոպ. Մենք զգում ենք որոշակի ճնշում

Քյոլնում տեղի ունեցածն այլեւս պետք է չկրկնվի, հայտարարել է Գերմանիայի փոխչեմպիոն Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը՝ խոսելով «Հանովերի» դեմ Բունդեսլիգայի 9-րդ տուրի հանդիպման մասին:

«Մենք զգում ենք որոշակի ճնշում: Բայց պետք է դիմադրենք, եւ այդ ճնշումն օգտագործենք մեր օգտին: Եթե «Հանովերը» հետեւել է Ստամբուլում կայացած հանդիպմանը, ապա հասկանում է, որ տրամադրված ենք գրոհել: Մեր խնդիրն է թույլ չտալ մրցակցին ազատ գործել, պետք է կանխել նրանց գրոհները: Քյոլնում տեղի ունեցածը այլեւ պետք է չկրկնվի»,- Յուրգեն Կլոպի խոսքը մեջբերում է Kicker.de-ն:

Բունդեսլիգայի 8-րդ տուրում դորտմունդցիները «Քյոլին» պարտվեցին 1:2 հաշվով, Չեմպիոնների լիգայի երրորդ տուրում 4:0 հաշվով հաղթեցին թուրքական «Գալաթասարային»:

«Բորուսիա» - «Հանովեր» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 25-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 17:30-ին: «Բորուսիան» 7 միավորով 14-րդ տեղում է:

 

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով