17:10  ,  24 հոկտեմբերի, 2014

Լեւոն Արոնյանը՝ Վեյկ ան Զեեում եւ Սենթ Լուիսում

«Տատա Սթիլ» մրցաշարի քառակի հաղթող Լեւոն Արոնյանը 2015 թվականին եւս կմասնակցի Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում հունվարի 10-25-ը անցկացվելիք այդ մրցաշարին, հաղորդում է Armchess-ը:

Լեւոն Արոնյանի մրցակիցները կլինեն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Ֆաբիանո Կարուանան (Իտալիա), Անիշ Գիրին (Հոլանդիա), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Վեսլի Սոն (ԱՄՆ), Դին Լիրենը (Չինաստան), Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա), Թեմուր Ռաջաբովը (Ադրբեջան), Իվան Շարիչը (Խորվաթիա), Հոու Յիֆանը (Չինաստան), Լյուկ Վան Վելին (Հոլանդիա): 

Նախքան այդ, Լեւոն Արոնյանը նոյեմբերի վերջում ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում մրցախաղ կանցկացնի Հիկարու Նակամուրայի (ԱՄՆ) հետ: Նախատեսվում է, որ մրցախաղը բաղկացած կլինի չորս դասական եւ 16 կայծակնային պարտիաներից: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով