16:48  ,  24 հոկտեմբերի, 2014

Կարլո Անչելոտի. Չեմ ցանկացել սադրել Լուիս Էնրիկեին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին նշել է, որ չի ցանկացել սադրել կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեին, երբ նշել է, թե Կրիշտիանու Ռոնալդուին փոխարինելիս ֆուտբոլիստին չի հարցրել: Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի «Լիվերպուլի» հետ խաղում իտալացի մասնագետը փոխարինել է Ռոնալդուին, իսկ խաղից հետո հայտարարել է, որ չի հարցնում պորտուգալացու կարծիքը:

«Մտադրություն չեմ ունեցել սադրել «Բարսելոնայի» գլխավոր մարզիչին: Հարգում եմ Լուիս Էնրիկեին: Եթե ինչ-որ մեկը մտածում էր այլ կերպ, ապա սխալվել է նա»,- Անչելոտիի խոսքը փոխանցում է Marca-ն:

Ավելի վաղ, Իսպանիայի առաջնության «Էյբարի» հետ խաղում Լուիս Էնրիկեն ցանկացել էր փոխարինել Մեսիին, սակայն արգենտինացին հրաժարվել է դուրս գալ: Էնրիկեն փոխարինել էր Նեյմարին:

 Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում կկայանա էլ Կլասիկոն: Հոկտեմբերի 25-ին «Ռեալը» կհյուրընկալի «Բարսելոնային»:



Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում