16:38  ,  24 հոկտեմբերի, 2014

«Յուվենտուսը» նախորդ տարի ունեցել է ռեկորդային եկամուտ

Թուրինի «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելին ակումբի բաժնետերերի հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է ռեկորդային եկամուտների մասին, գրում է Football Italia-ն:

Նախագահը նշել է, որ ակումբը 1930-ից սկսած առաջին անգամ Իտալիայի առաջնությունում երեք տարի անընդմեջ դարձել է չեմպիոն: Նախորդ տարի հանդիպումներից եւ հեռարձակումներից «Յուվենտուսի» եկամուտը կազմել է 280.5 միլիոն եվրո, իսկ լրացուցիչ աղբյուրներից ստացած գումaրների հետ ակումբի եկամուտը 315,8 միլիոն եվրո է: Իտալական ակումբն իր պատմության ընթացքում առաջին անգամ ունեցել է 300 միլիոն եվրոյից ավելի եկամուտ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում