15:51  ,  24 հոկտեմբերի, 2014

«Մետալուրգի» գլխավոր մարզիչը՝ Կառլեն Մկրտչյանի բացակայության մասին

Դոնեցկի «Մետալուրգի» գլխավոր մարզիչ Վլադիմիր Պյատենկոն NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում պարզաբանեց Կառլեն Մկրտչյանի բացակայությունը վերջին խաղերում եւ շրջանառվող լուրերը, թե Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը թիմի հետ չի մարզվում:

«Հավաքականների խաղերի ընթացքում մեր թիմում արձակուրդ էր: Ամբողջ թիմը չէր մարզվում երկար ժամանակ, այլ ոչ թե անհատապես որեւէ ֆուտբոլիստ: Կառլենը երկար ժամանակ է բաց թողել: Նրան պետք է հասնել իր լավագույն մարզավիճակին: Այլ խնդիրներ չկան: Ի՞նչ կարող եմ ասել, նրա հետագայի մասին: Ամեն ինչ կարգին է:

Ինչ վերաբում է Ռումյան Հովսեփյանին, ապա նա շատ լավ տպավորություն է թողնում: Մենք նրան հետեւում էինք դեռ Հայաստանի հավաքականի ելույթների ժամանակ: Եվ պատահական չէ, որ նրան վերցրել ենք մեզ մոտ: Եղել է, որ նա դուրս գա հիմնական կազմում, եղել է, որ փոխարինվել է: Այս երկու ֆուտբոլիստների հետ էլ մենք հույսեր ենք կապում»,- ասաց Պյատենկոն:

Ուկրաինայի առաջնության 9-րդ տուրում Դոնեցկի «Մետալուրգը» հոկտեմբերի 19-ին Կիեւում ընդունեց Լուգանսկի «Զարյային»: Հանդիպման հաշիվը չբացվեց: «Մետալուրգը» 10 միավորով բաժանում է 8-10-րդ տեղերը:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը մնաց «Մետալուրգի» փոխարինողների թվում, իսկ Կառլեն Մկրտչյանը հայտավորված չէր դաշտի տերերի կազմում: 

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով