15:20  ,  24 հոկտեմբերի, 2014

Մուրատ Յակին. Մովսիսյանն ու Ձյուբան կարող են միասին դուրս գալ խաղադաշտ

Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Մուրատ Յակինը չի բացառել, որ Յուրա Մովսիսյանն ու Արտյոմ Ձյուբան միասին կարող են դուրս գալ խաղադաշտ:

«Զյուբան հաջող սկսեց մրցաշրջանը, սակայն նախորդ մի քանի խաղերում նվազել է նրա արդյունավետությունը: Այժմ ապաքինվել է նաեւ Մովսիսյանը: Ձյուբայի հետ նա կարող է դուրս գալ խաղադաշտ: Այդ մարտավարությամբ մենք անակնկալի կբերենք մրցակիցներին: Առայժմ պետք է հասկանանք, թե որքանով են նրանք լրացնում միմյանց»,- Յակինի խոսքը փոխանցում է sovsport-ը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանն ապաքինվել է վնասվածքից եւ մարզվում է առանց սահմանափակումների:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում