13:38  ,  24 հոկտեմբերի, 2014

«Բարսելոնա». Լուիս Սուարեսը պատրաստ է նորամուտին

«Բարսելոնան» պատրաստել է տեսանյութ, որը նվիրված  է ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսին: Ֆուտբոլիստը հոկտեմբերի 25-ին պաշտոնական խաղում կնշի նորամուտը կատալոնական ակումբի կազմում:

Ենթադրվում է, որ Սուարեսը «Ռեալ» - «Բարսելոնա» Էլ Կլասիկոյում կընդգրկվի հյուրերի մեկնարկային կազմում: Հանդիպումը կկայանա «Սանտյագո Բերնաբեու» ստադիոնում:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում