12:57  ,  24 հոկտեմբերի, 2014

Սինգապուր. Շարապովան հաղթեց, սակայն դուրս մնաց պայքարից

Սինգապուրում ընթացող թենիսի WTA-ի տարվա ամփոփիչ մրցաշարի «Սպիտակ» խմբում ռուս Մարիա Շարապովան 7:5, 6:7 (4), 6:2 հաշվով հաղթեց լեհ Ագնեշկա Ռադվանսկային, սակայն դուրս մնաց հետագա պայքարից:

Պայքարը շարունակելու համար Շարապովան պետք է հաղթեր երկու սեթում: Այժմ Շարապովան խմբում երրորդն է, սակայն չեխ Պետրա Կվիտովան կարող է շրջացել նրան, եթե հաղթի դանիացի Կարոլին Վոզնյացկիին:  

Սինգապուր, ամփոփիչ մրցաշար

Մարիա Շարապովա (Ռուսատան) - Ագնեշկա Ռադվանսկա (Լեհաստան)՝ 7:5, 6:7 (4), 6:2

 

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում