12:14  ,  24 հոկտեմբերի, 2014

Նորայր Ասլանյան. Հավատում եմ, որ կհայտնվենք Եվրո-2016-ի եզրափակիչ փուլում

Հոլանդական «Ալմերե Սիթիի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Նորայր Ասլանյանը ակումբի կայքի թղթակցի հետ զրույցում խոսել է նաեւ ազգային թիմի մասին:

«Հայաստանի հավաքականը մոտ էր 2014թ. աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելուն, սակայն մեզ չհաջողվեց անել դա: Տանը 0:1 հաշվով պարտվեցինք Մալթայի հավաքականին, իսկ հաջորդ խաղում մրցակցի խաղադաշտում 4:0 հաշվով հաղթեցինք Դանիայի ազգային թիմին: Հավատում եմ, որ կհայտնվենք Եվրո-2016-ի եզրափակիչ փուլում: Բեռնար Շալանդն ինձ հայտնել է, որ հավաքականում հեռանկարներս կախված են ակումբում ելույթներիցս»,- ասել է Ասլանյանը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում