10:40  ,  24 հոկտեմբերի, 2014

«Տոտենհեմի» հարձակվողի հեթ-տրիկը եւ բաց թողած գոլը


Եվրոպայի լիգայի խմբային փուլի երրորդ տուրի «Տոտենհեմ» - «Աստերաս» խաղում տանտերերի հարձակվող Գարի Կեյնը դարձել է հեթ-տրիկի հեղինակ եւ գնդակ ընդունել սեփական դարպասը:

Հարձակվողն աչքի է ընկել 13-րդ, 76-րդ եւ 81-րդ րոպեներին, իսկ հանդիպման վերջնամասում խաղացել է դարպասապահի դիրքում, երբ խաղադաշտից հեռացվել է Ուգու Լորիսը: Մրցակցի ոչ վտանգավոր հարվածից հետո Կեյնը չի կարողացել հետ մղել գնդակը եւ այն հայտնվել է դարպասում:

Հիշեցնենք, որ «Տոտենհեմը» հաղթել է 5:1 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում