10:23  ,  24 հոկտեմբերի, 2014

ՈւԵՖԱ-ն կպատժի Սերբիայի հավաքականին

ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն կպատժի Սերբիայի հավաքականին, եւ Եվրո-2016-ի ընտրական փուլի բոլոր տնային հանդիպումները սերբերը կանցկացնեն առանց հանդիսականների, տեղեկացնում է inserbia-ն: Հիշեցնենք, որ Եվրո-2016-ի ընտրական փուլի Սերբիա - Ալբանիա հանդիպումը դադարեցվել էր 42-րդ րոպեին խաղադաշտի վրա թռչող սարքի միջոցով հայտնված Մեծ Ալբանիայի (ներառյալ Կոսովոն) դրոշի պատճառով: Երկու թիմերի միջեւ սկսվել էր ծեծկռտուք:

Սերբիայի եւ Ալբանիայի հավաքակաները Հայաստանի ազգային թիմի հետ ընտրական նույն խմբում են: Հիշեցնենք, որ հանդիպումը դադարեցվել է 0:0 հաշվի ժամանակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով