09:12  ,  24 հոկտեմբերի, 2014

Spox.com. Մխիթարյանը՝ Չեմպիոնների լիգայի խորհրդանշական հավաքականում (ֆոտո)

Spox.com-ը կազմել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի խորհրդանշական հավաքականը: Լավագույնների թվում է նաեւ Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ «Բորուսիան» Ստամբուլում 4:0 հաշվով հաղթել է «Գալաթասարային»:

Դարպասապահ՝ Ռոբերտո («Օլիմպիակոս»):

Պաշտպաններ՝ Վյաչեսլավ Շեւչուկ («Շախտյոր»), Ջոն Թերի («Չելսի»), Ջուլիո Դոնատի («Բայեր»):

Կիսապաշտպաններ՝ Ֆիլիպ Լամ, Մարիո Գյոտցե (երկուսն էլ՝ «Բավարիա»), Կոկե («Աթլետիկո»), Հենրիխ Մխիթարյան («Բորուսիա», Դ.):

Հարձակվողներ՝ Էդեն Ազար («Չելսի»), Լուիս Ադրիանո («Շախտյոր»), Արյեն Ռոբեն («Բավարիա»):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում