00:25  ,  24 հոկտեմբերի, 2014

«Բորուսիայի» կիսապաշտպանի վնասվածքը լուրջ չէ

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի «Գալաթասարայի» հետ խաղում Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Սվեն Բենդերի ստացած վնասվածքը չի եղել լուրջ, ինչպես ենթադրվում էր, տեղեկացնում է sport1-ը:

Հանդիպումից անմիջապես հետո ֆուտբոլիստն անցել է բուժզննում եւ պարզվել է, որ Բենդերը խուսափել է կոտրվածքից: Կլոպը հայտնել է, որ կիսապաշտպանն ունեցել է նյարդի հետ կապված խնդիրներ, որի պատճառով զգացել է ցավեր:

Հիշեցնենք, որ «Բորուսիան» Ստամբուլում հաղթել է 4:0 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում