23:52  ,  23 հոկտեմբերի, 2014

Մանչեսթերի ոստիկանությունը հետաքննում է Բալոտելիի հետ կապված գործը

Մանչեսթերի ոստիկանությունը հետաքննում է անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Մարիո Բալոտելիի հետ կապված գործը, տեղեկացնում է The Guardian-ը:

Բալոտելին այցելել է մորը՝ Ռոզա Բարվուային եւ նկատել, որ պատահական անցորդը լուսանկարում է իր «Ֆերարին»: Աղջիկը ոստիկանությանը հայտնել է, որ ֆուտբոլիստը մոտեցել է իրեն, սպառնացել՝ պահանջելով ջնջել լուսանկարները:

Այժմ ոստիկանները փորձում են պարզել, թե  ինչպիսի անօրինական գործողություններ է կատարել Բալոտելին :

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում