22:26  ,  23 հոկտեմբերի, 2014

11-ամյա ֆուտբոլիստը որակազրկվել է ռասիզմի համար

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան մինչեւ 2015-ի հունվարի 22-ը որակազրկվել է «Պրատո» մանկապատանեկան ակումբի 11-ամյա ֆուտբոլիստին, տեղեկացնում է Tuttomercato-ն: Մանկապատանեկան առաջնության «Մալազետիի» հետ խաղում ֆուտբոլիստը պահեստայինների նստարանից մի քանի անգամ վիրավորական արտահայտություններ է արել սեւամորթ մրցավարի հասցեին:

Ավելի վաղ ռասիզմի համար որակազրկվել էր «Միլանի» մանկապատանեկան թիմի ֆուտբոլիստը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում