21:51  ,  23 հոկտեմբերի, 2014

«Վոլֆսբուրգը» խնդիրներ չունեցավ Կրասնոդարում

Get Adobe Flash player

Եվրոպայի լիգայի խմբային փուլի երրորդ տուրում գերմանական «Վոլֆսբուրգը» հյուրընկալվելիս 4:2 հաշվով հաղթեց «Կրասնոդարին»: Հյուրերի կազմում դուբլի հեղինակ  դարձավ Կեւին Դե Բրյույնեն: Մեկ անգամ էլ աչքի ընկավ Լուիս Գուստավոն, իսկ ռուսական ակումբի պաշտպան Գրանկվիստը գրավեց սեփական դարպասը:

Դիտեր Հեկինգի թիմը վաստակեց 4 միավոր եւ H խմբում բարձրացավ երկրորդ տեղ: «Կրասնոդարը» 2 միավորով 4-րդն է:

Եվրոպայի լիգա, H խումբ

«Կրասնոդար» - «Վոլֆսբուրգ»՝ 2:4

Անդրեաս Գրանկվիստ, 51 (11 մ), Վանդերսոն, 86 – Անդրեաս Գրանկվիստ, 37 (ինքնագոլ), Կեւին Դե Բրյույնե, 46, 80, Լուիս Գուստավո, 64

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում