21:10  ,  23 հոկտեմբերի, 2014

Վալդեսը վնասվածքից կապաքինվի «Մանչեսթեր Յունայթեդում»

32-ամյա իսպանացի դարպասապահ Վիկտոր Վալդեսը վնասվածքից կշարունակի ապաքինվել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում», տեղեկացնում է ակումբի կայքը:

Վալդեսն ընդունել է հոլանդացի մասնագետ Լուի վան Գալի առաջարկը: Ֆուտբոլիստը կմարզվի «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաբազայում՝ լինելով բժիշկների հսկողության տակ: Հետագայում Վալդեսը կմարզվի անգլիական ակումբի գլխավոր թիմում:

Հիշեցնենք, որ դարպասապահն այս ամռանն է հեռացել կատալոնական «Բարսելոնայից» եւ այժմ ունի ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում