20:55  ,  23 հոկտեմբերի, 2014

Շախմատային լրահոս

Գրոսմայստեր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը Բրազիլիայի Պրայա դա Պիպա քաղաքում անցկացվող Ամերիկա աշխարհամասի առաջնությունում յոթ տուրից հետո վաստակել է 5,5 միավոր, հայտնում է Armchess-ը:  Մխիթարյանը կես միավոր զիջում է առաջատարներին` գրոսմայստերներ Ալեքսանդր Շաբալովին (ԱՄՆ) եւ Սալվադոր Ալոնսոյին (Արգենտինա):

Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը (Հայաստան), միջազգային վարպետներ Վահե Բաղդասարյանը (Հայաստան), Նիկիտա Մատինյանը, Դավիթ Պառավյանը (Ռուսաստան) Սանկտ Պետերբուրգում անցկացվող Չիգորինի հուշամրցաշարում հինգ տուրից հետո վաստակել են 4-ական միավոր:

Աղյուսակը 5 միավորով գլխավորում է գրոսմայստեր Մուրթազ Կաժգալեեւը (Ղազախստան):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում