20:36  ,  23 հոկտեմբերի, 2014

Ալկանտարան հաջողությամբ վիրահատվել է

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարայի վիրահատությունն անցել է հաջող, տեղեկացնում է ակումբի կայքը: Իսպանացի կիսապաշտպանի մոտ կրկնվել է ծնկի վնասվածքը, եւ նա վիրահատվել է Բարսելոնայում: 23-ամյա ֆուտբոլիստից կպահանջվի մոտ երեք ամիս ապաքինվելու համար:

Հիշեցնենք, որ Ալկանտարան նախորդ անգամ խաղադաշտ է դուրս եկել մարտի 29-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս