18:18  ,  23 հոկտեմբերի, 2014

Յուրա Մովսիսյանն ապաքինվել է վնասվածքից

Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը լիովին ապաքինվել է վնասվածքից: Մուրատ Յակինի թիմը նախապատրաստվում է Ռուսաստանի առաջնության 11-րդ տուրի «Լոկոմոտիվի» հետ խաղին, եւ 27-ամյա հարձակվողը մարզվում է ընդհանուր խմբում, տեղեկացնում է ակումբի կայքը:

Հիշեցնենք, որ Մովսիսյանը ծնկի վնասվածքի պատճառով վիրահատվել էր հուլիսին եւ բաց թողել մոտ 4 ամիս: Հարձակվողը նախորդ անգամ խաղադաշտ էր դուրս եկել հունիսի 6-ին կայացած Գերմանիա - Հայաստան ընկերական խաղում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում