17:55  ,  23 հոկտեմբերի, 2014

Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը

Whoscored.com-ը ներկայացրել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի «Գալաթասարայի» հետ խաղում Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը:

Մխիթարյանը կատարել է 3 հարված, որոնցից 2-ը եղել են դիպուկ: 25-ամյա կիսապաշտպանը կատարել է 45 փոխանցում՝ 82.2 տոկոս ճշգրտությամբ: Ֆուտբոլիստը 6 անգամ շրջանցել է մրցակիցներին, երկու անգամ խափանել գրոհը, մեկ անգամ խլել գնդակը, երկու անգամ հաղթել օդային պայքարում:

Կիսապաշտպանը երեք անգամ խախտել է կանոնները, մրցակիցները նրա հետ պայքարում՝ երկու անգամ: Մխիթարյանը ստացել է 9.02 գնահատականը, որը երկրորդն է թիմում՝ Մարկո Ռոյսից հետո (9.52):

Հիշեցնենք, որ «Բորուսիան» Ստամբուլում 4:0 հաշվով հաղթել է «Գալաթասարային»:

 

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում