Ծաղրանկարիչ Օմար Մոմանին անդրադարձել է անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Մարիո Բալոտելիին եւ գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսին: Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի Մադրիդի «Ռեալի» հետ հանդիպման առաջին խաղակեսի ավարտից հետո Բալոտելին փոխանակել էր մարզաշապիկն իսպանական ակումբի պաշտպան Պեպեի հետ: Բրենդան Ռոջերսը հայտարարել է, որ նման քայլը զարմացրել է իրեն:
Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» գնացել էր ընդմիջման՝ զիջելով 0:3 հաշվով: Բալոտելին փոխարիվել էր ընդմիջմանը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում