17:02  ,  23 հոկտեմբերի, 2014

Կորյանը խփել է 13-րդ գոլն ու գլխավորել ռմբարկուների ցուցակը

Ռուսատանի երիտասարդական առաջնության 11-րդ տուրում «Լոկոմոտիվը» մրցակցի խաղադաշտում 4:2 հաշվով հաղթել է «Սպարտակին»:

45-րդ րոպեին հյուրերի կազմում գոլի հեղինակ է դարձել Արշակ Կորյանը՝ խփելով առաջնությունում 13-րդ գոլը: 19-ամյա հարձակվողը գլխավորեց ընթացիկ առաջնության ռմբարկուների ցուցակը:

Հիշեցնենք, որ Կորյանը խաղացել է Հայաստանի Մ-17 հավաքականում: Այժմ հարձակվողը Ռուսաստանի երիտասարդական հավաքականի անդամ է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում