15:52  ,  23 հոկտեմբերի, 2014

Արսեն Վենգերը չի ցանկանում կորցնել Լուկաս Պոդոլսկուն

Ես հասկանում եմ, որ Պոդոլսկին հիասթափված է թիմում իր վիճակով, հայտարարել է Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը: Սակայն ֆրանսիացի մասնագետը նշել է, որ գերմանացի ֆուտբոլիստն այժմ մոտ է օպտիմալ մարզավիճակի եւ չի ցանկանում կորցնել նրան:

«Պոդոլսկին շարունակում է մնալ կարեւոր խաղացող մեր թիմի համար: Նա երբեք մոտ չի եղել «Արսենալից» հեռանալուն: Յուրաքանչյուր մարզիչ ցանկանում է ունենալ նրա նման ֆուտբոլիստի»,- Արսեն Վենգերի խոսքը մեջբերում է անգլիական ակումբի կայքը:

Ավելի վաղ Պոդոլսկին հայտարարել էր, որ մտադիր է առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ փոխել ակումբը, քանի որ «Արսենալում» չի ստանում խաղային ժամանակ:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի երրորդ տուրում Պոդոլսկու գոլը հաղթանակ բերեց «Արսենալին» «Անդերլեխտի» նկատմամբ (2:1):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում