16:31  ,  23 հոկտեմբերի, 2014

Մայք Թայսոնը մտադիր է դառնալ Ռուսաստանի գրողների միության անդամ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի լեգենդ, ամերիկացի Մայք Թայսոնը ցանկանում է դառնալ Ռուսաստանի գրողների միության անդամ: Նա արդեն դիմում է ներկայացրել կազմակերպությանը, հաղորդում է ria-ն: Դիմումի հետ Մայք Թայսոնը ներկայացրել է նաեւ «Թայսոն. Անողոք ճշմարտություն» գիրքը, որի ռուսերեն տարբերակի շնորհանդեսը հոկտեմբերի 27-ին տեղի կունենա Մոսկվայում: Սպասվում է, որ Թայսոնը հեռակա կընդունվի Ռուսաստանի գրողների միություն:

Թայսոնի ինքնակենսագրական գիրքն արդեն ստացել է միջազգային ճանաչում եւ հրատարակվել է մի քանի երկրներում: Հոկտեմբերի 9-ին Մոնակոյում կայացած Monaco Sportel եվրոպական մարզական փառատոնում գիրքը ստացավ գլխավոր եւ հատուկ մրցանակներ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում