15:35  ,  23 հոկտեմբերի, 2014

Ստամբուլում «Բորուսիայի» 2 երկրպագուներ դանակահարված տեղափոխվել են հիվանդանոց

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երրորդ տուրի հանդիպմանը Ստամբուլ ժամանած գերմանացի երկու երկրպագուների դանակահարված տեղափոխվել են հիվանդանոց, հաղորդում է Bild-ը:

Գերմանիայի փոխչեմպիոն Դորտմունդի «Բորուսիայի» երկրպագուները Ստամբուլի կենտրոնում հայտնվել են ագրեսիվ տրամադրված թուրք ֆանատների շրջապատման մեջ: Ոստիկանությունը կանխել է մեծ բախումը: Հիվանդանոց տեղափոխված գերմանացիների կյանքին վտանգ չի սպառնում: Ձերբակալվել է «Գալաթասարայի» հինգ ֆանատ:

Հիշեցնենք, որ «Բորուսիան» առավելության էր հասել 4:0 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում