14:55  ,  23 հոկտեմբերի, 2014

Բալոտելիի արարքը զայրացրել է Ռոջերսին

Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսին զայրացրել է թիմի իտալացի հարձակվող Մարիո Բալոտելիի վարքը Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երրորդ տուրի խաղում: Բալոտելին արդեն ընդմիջմանը փոխանակել էր մարզաշապիկը Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի պաշտպան Պեպեի հետ:

«Բալոտելիի փոփոխությունը ընդմիջմանը մարտավարական էր: Նպատակն էր մեծացնել ճնշումը «Ռեալի» միջին գծի կենտրոնի վրա: Ինձ տհաճորեն զարմացրեց Բալոտելիի արարքը: Անհրաժեշտության դեպքում, ես կանդրադառնամ այդ դրվագին եւ միջոցներ կձեռնարկեմ»,- Ռոջերսի խոսքը մեջբերում է Daily Mail-ը: «Լիվերպուլը» կտուգանի Բալոտելիին:

Հիշեցնենք, որ «Լիվեպուլը» տանն անցկացրած խաղում «Ռեալին» պարտվել է 0:3 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում