13:56  ,  23 հոկտեմբերի, 2014

Չեռնոգորիան արգելել է աֆրիկացի մարզիկների մուտքը երկիր

Խտրականության սկանդալ է հասունանում միջազգային սպորտում: Չեռնոգորիան 35 աֆրիկացի վազորդների թույլ չի տվել մտնել երկիր՝ զգուշանալով Էբոլայի վարակի տարածումից, հաղորդում է rsport-ը: Աֆրիկյան երկրները ներկայացնող 35 մարզիկներ դիմել էին Պոդգորիցայի ավանդական մարաթոնյան վազքին մասնակցելու համար, սակայն վիզա չեն ստացել:

Մարաթոնին կմասնակցեն 35 երկրների 378 վազորդներ: Եվրոպայում մշտական բնակություն ունեցող քենիացի եւ եթովպիացի 10 մարզիկներ կմասնակցեն վազքին, որը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում