13:35  ,  23 հոկտեմբերի, 2014

Ռոնալդու. Առաջին գոլս էր «Էնֆիլդում», հպարտ եմ

Անհավանական երեկո էր, «Էնֆիլդում» խաղալը հեշտ չէ, ասել է Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն՝ խոսելով Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երրորդ տուրում անգլիական «Լիվերպուլին» 3:0 հաշվով հաղթելու եւ իր գոլի մասին:

«Առաջին գնդակը խփեցի «Էնֆիլդ» ստադիոնում: Հպարտ եմ այդ առիթով: Մենք գիտեինք, որ «Էնֆիլդը» բարդ ստադիոն է: Բայց մենք ֆանտաստիկ խաղ ցուցադրեցինք, հատկապես, առաջին խաղակեսում եւ արժանի հաղթանակ տարանք: Գլխավորը թիմային նվաճումն է: Մենք արդեն ունենք 9 միավոր եւ 75 տոկոսով լուծել ենք խմբից դուրս գալու խնդիրը»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ «Լիվերպուլ» - «Ռեալ» խաղում Ռոնալդուն հաշիվը բացեց 23-րդ րոպեին, առաջին խաղակեսում երկու գնդակ էլ խփեց Քարիմ Բենզեման:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով