13:21  ,  23 հոկտեմբերի, 2014

WTA ամփոփիչ մրցաշար. Մարիա Շարապովայի երկրորդ պարտությունը

Սինգապուրում ընթացող WTA տարվա ամփոփիչ մրցաշարում ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան կրեց երկրորդ պարտությունը: «Սպիտակ» խմբի երկրորդ տուրում Շարապովան մրցեց չեխ Պետրա Կվիտովայի հետ եւ պարտվեց երկու սեթում:

Խմբային փուլի արգելքը հաղթահարելու համար Շարապովան պետք է երրորդ տուրում հաղթի լեհ Ագնեշկա Ռադվանսկային, սակայն երկու հաղթանակ տարած Կարոլին Վոզնյացկին էլ պետք է առավելության հասնի Պետրվա Կվիտովայի նկատմամբ:

WTA տարվա ամփոփիչ մրցաշար

Սպիտակ խումբ, երկրորդ տուր

Կարոլին Վոզնյացկի (Դանիա, 8) – Ագնեշկա Ռադվանսկա (Լեհաստան, 6)՝ 7:5, 6:3

Մարիա Շարապովա (Ռուսաստան, 2) – Պետրա Կվիտովա (Չեխիա, 3)՝ 3:6, 2:6

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով