12:54  ,  23 հոկտեմբերի, 2014

Յուրգեն Կլոպ. Ամեն ինչ իդեալական չէր, բայց հանդես եկանք հաջող

«Գալաթասարայի» դեմ մեր խաղում ամեն ինչ իդեալական չէր ստացվում, բայց հիմնականում հաջող հանդես եկանք, ասել է Գերմանիայի փոխչեմպիոն Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երրորդ տուրում թուրքական ակումբի նկատմամբ հաղթանակ տանելուց հետո:

«Չեմ կարծում, որ հաղթանակը մեզ տրվեց այնքան հեշտ, որքան կարող է թվալ: Մենք գտնում էինք ճիշտ պահեր, երբ կարելի էր գրավել մրցակցի դարպասը: Մենք լավ խաղացինք, բայց ամեն ինչ չէր իդեալական: Ընդհանուր առմամբ, հաջող հանդես եկանք: «Գալաթասարայը» չէր հանձնվում մինչեւ վերջին պահը, բայց նրանք սխալներ էին թույլ տալիս պաշտպանությունում, իսկ մենք լավ էինք պաշտպանվում: Կարծում եմ, որ արժանի հաղթանակ տարանք»,- Կլոպի խոսքը մեջբերում է Der Westen-ը:

Հիշեցնենք, որ Ստամբուլում կայացած խաղում «Բորուսիան» «Գալաթասարային» հաղթել է 4:0 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում